00:00:00

Վեճ, ծեծկռտուք և խուլիգանություն Ակնաշենում. Մեկն ատրճանակի կոթով հարվածել է դիմացինի գլխին, վերջինս էլ քարով խփել է

20:18, 07 հունվար 2025 Պատահարներ

 

 

Հունվարի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում երկու մեքենայով 6-7 անձինք հարձակվել, կոտրել են դռները, պատուհանները և հեռացել:

Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 5-ին Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի գերեզմանատանը կենցաղային հարցի շուրջ ակնաշենցի 31-ամյա տղամարդը վիճաբանել է համագյուղացու և նրա որդու հետ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակի կոթով հարվածել է համագյուղացու գլխին, վերջինս էլ գետնից վերցրած քարով խփել է նրա գլխին:

Նույն օրը, վիճաբանությունը շարունակելու նպատակով, 31-ամյա տղամարդը եղբոր և ընկերոջ հետ այցելել է համագյուղացու տուն: Հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և հայհոյանքներ հնչեցնելով` նրանք քարերով հարվածել և կոտրել են համագյուղացու տան մուտքի դռան ապակիները և վնասել դուռը: Տղամարդկանցից մեկի ձեռքին եղել է դանակ, մյուսի ձեռքին` փայտե մահակ, երրորդի ձեռքին՝ օդաճնշիչ ատրճանակ։

Նույն օրը տղամարդիկ ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Օդաճնշիչ ատրճանակը և փայտե մահակը հայտնաբերվել են: Հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31