Հունվարի 5-ին, գիշերը ժամը 02։15-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժին են ահազանգել և հայտնել, որ Լճաշեն բնակավայրի մանկապարտեզի մոտակայքից ծեծի ենթարկվելու հետևանքով «Ստորին ծնոտի բեկորային կոտրվածք, ձախ այտի և ծոծրակային շրջանի պատռված վերքեր, ձախ ստորին ակնակապճային շրջանի հեմատոմա և այտուց, փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ իվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում վիրավորին Սևանի ոստիկանները պարզել են, որ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արման Նավասարդյանն է։
Ավելին՝ սկզբնաղաբյուրում։