00:00:00

Հողի տակ էի, կողքիս ընկերը մшհшցավ. Պատերազմի հերոսների պատմությունները՝ «Մտքի զարկ» գրքում

14:30, 01 օգոստոս 2022 Քաղաքականություն

2020-ի նոյեմբերի 7-ը շարքային Իգիտ Իսրայելյանը երբեք չի մոռանա։ Այդ օրը համարում է իր կյանքի երկրորդ ծնունդը։ Իգիթը, Հարությունը, Ավագը, Հովհաննեսն ու մյուս տղները 44-օրյա պատերազմի հերոսներն են։ Նրանց մասին է «Մտքի զարկ» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանում։ Մինչ շնորհանդեսի մեկնարկը ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան վերջին պատերազմում իրենց կյանքը զոհած հայ քաջորդիների հիշատակը։ Այս տղաները կյանքի ու մահվան կռիվ են տվել, վիրավորվել ռազմի դաշտում, այնտեղ թողել նաև մարտական ընկերների անշնչացած մարմինները։ Պատերազմից երկու տարի անց, նրանցից շատերի պատմությունը վերածվել է գրքի, որում տեղ են գտել իրական պատմություններ, ասում է գրքի հեղինակ Սեդա Վարդազարյանը։ Խոստովանում է շատ դժվար է եղել զրուցել տղաների հետ, երբեմն մեկ կարճ պատմությունը նկարագրելու համար զինվորներից շատերին օրեր է պահանջվել։ Իգիտ Իսրայելյանը Արագածոտնի մարզից է, 2019-ին էր զորակոչվել բանակ։ Չորս ամիս էր մնացել զորացրվելուն, երբ պատերազմը սկսվեց։ Հստակ հիշում է սեպտեմբերի 27-ին վերակարգում էր։

Սպասում էր լույսը բացվելուն, որ ծառայակից ընկերն իրեն փոխարիներ, երկու ժամ քնելու էր։ Սակայն այդքան սպասված քունը երկար ժամանակ դեռ չէր գալու։ Արցախում պատերազմ էր։ Հրաման եղավ շարժվել Ասկերանի, ապա Հադրութի ուղղությամբ։ Ռմբակոծությունները չէին դադարում, իրենք էլ խոցում էին հակառակորդի կենդանի ու ու տեխնիկան։ Հոկտեմբերի 8-ին Իգիթն ու ընկերները հայտնվում են շրջափակման մեջ։ Խոստովանում է մահը գերադասում էին գերությունից։ Իգիթ Իսրայելյանը վիրավորում է ստացել նոյեմբերի 7-ին։ Թշնամու արկի պայթյունից նա ընկերների հետ հայտնվում է հողի տակ։ Ասում է չնայած շնչել հնարավոր չէր, բայց գիտակցությունը տեղն էր։ մտքում կրկնել է, պարտավոր է ապրել, տանը սպասողներ ունի։ Հրաշքով է փրկվել, ցավոք կողքին՝ հողի տակ հայտնված ընկերոջ կյանքը փրկել չի հաջողվում։ Ապա վիրահատություններ, բուժման երկար կուրսեր, ու դարձյալ վերադարձ զորամաս։ 19 օր էր մնացել, որ զորացրվել, զինկոմիսարիատից վիրավոր զինվորին զանգել ու կանչել են ծառայության։ «Մտքի զարկ» գրքում ներկայացված է նաև ավագ լեյտենանտ Հովհաննես Ասատրյանի պատմությունը։

Ասում է, երբ հեղինակից ստացել է առաջարկություն, որ պատերազմում տեսածի ու ապրածի մասին պատմի, որոշել է ներայացնել բացառապես հաղթական պահերը։ Երիտասարդ սպան հայկական բանակի հաղթանակի վրա մեկ րոպե անգամ չի կասկածել, հիմա էլ նույն երազանքն ունի տեսնել մեր բանակը տարածաշրջանում և աշխարհում տեխնոլոգիապես հզոր։ «Մտքի զարկը» 44-օրյա դաժան պատերազմի ցավոտ էջերից մի պատառիկ է՝ հերոսաբար կռված 27 տղաների նկարագրով, այստեղ բոլորը իրական հերոսներ են, իրենց անուն- ազգանուններով։ Հիմա նրանք կյանքին նայում են բոլորովին այլ աչքերով, խաղաղ պայմաններում էլ կողք- կողքի են, սովորում են ծրագրավորում։ Եռաբլուրում ընկերներն ու հարազատներն են հանգչում, իրենք հաղթել են մահին, հիմա պարտավոր են հաղթել կյանքում։

 

 

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր