00:00:00

Ներքին գործերի նախարարությունը՝ Միհրան Հակոբյանի վրա հարձակման մասին

18:03, 08 դեկտեմբեր 2025 Իրավական

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի մոլերից մեկի ավտոկայանատեղիից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին  հայտնել են ՆԳ նախարարությունից՝ անդրադառնալով հանրային գործիչ Միհրան Հակոբյանի դեմ հարձակմանը։

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,–նշեցին ոստիկանությունից։

Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել էր. «Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնակվն վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։

Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր