00:00:00

Թորոսյանը Վրաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է կենսաթոշակային ապահովության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր

20:03, 08 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անձի ֆունկցիոնալության գնահատման, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության, խնամքի ծառայությունների որակի բարելավման, կենսաթոշակային ապահովության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր․ կարևորվել է նաև Միասնական սոցիալական ծառայության և Վրաստանի սոցիալական համապատասխան գործակալության միջև սերտ համագործակցության զարգացումը։

Միխեիլ Սարջվելաձեն առաջարկել է դիտարկել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը։ Նախարար Թորոսյանը ողջունել է գործընկերոջ առաջարկը՝ պատրաստակամություն հայտնելով ֆորումը հյուրընկալել Հայաստանում։

Այցի ընթացքում կարևորվել է նաև փորձի փոխանակման շարունակականության ապահովումը․ նշվել է, որ երկու երկրների ոլորտային մասնագետների և փորձագետների փոխայցելությունները զգալիորեն կնպաստեն կառավարման հմտությունների բարելավմանը, փորձի փոխանակմանը և համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր