00:00:00

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ներկայացրել է տնտեսական համագործակցությանը և ինստիտուցիոնալ զարգացմանը նպաստող ռազմավարական ուղղությունները

20:18, 08 դեկտեմբեր 2025 Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) կողմից կազմակերպված միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Գևորգ Պապոյանն իր ելույթում ընդգծել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության կարևորությունը, նշելով, որ այն վերաբերում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, հաղորդակցությունների բացմանը, այլ նաև նոր հնարավորություններ է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար։

«Մենք ուրախ ենք արձանագրել, որ խաղաղության գործընթացը անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ Միացյալ Նահանգների հետ։ Համատեղ մենք խոշոր նախագծեր ենք իրականացնում, մասնավորապես՝ TRIPP նախաձեռնությունը, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերություններում բացվող բոլորովին նոր հորիզոնների ու հնարավորությունների մասին»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկը» նախաձեռնությանը։

Հանդիպման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը՝ ներկայացնելով երկկողմ տնտեսական համագործակցությանը և ինստիտուցիոնալ զարգացմանը նպաստող ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Անուշիկ Ավետյանը, Enterprise Armenia-ի տնօրեն Գոհար Աբաջյանը, դիվանագիտական կառույցների և միջազգային կազմակերպությունների պատվիրակներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր