Ռուսաստանի և Հնդկաստանի միջև Ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկատվության փոխանակման արձանագրություն է ստորագրվել։
1,5 տարվա ընթացքում սա երկրորդ մաքսային համաձայնագիրն է՝ լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչումից հետո։ Այն կկրճատի գործառնությունների ժամկետները, բիզնեսի ծախսերը և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների վրա դրված ծանրաբեռնվածությունը։
ԵԱՏՄ շրջանակներում նախնական տեղեկատվության փոխանակման նմանատիպ արձանագրություններ են գործում Չինաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի հետ։ Ինչպես հայտնում է «Տոռգովլյա բյեզ գռանիզ»-ը, նմանատիպ նախագծերի ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև Տաջիկստանի և Հայաստանի հետ։