00:00:00

Զելենսկին եվրոպացի դաշնակիցներին հայտնել է «մի քանի կարևոր որոշումներ ընդունելու» անհրաժեշտության մասին

21:18, 08 դեկտեմբեր 2025 Աշխարհ

Դաունինգ սթրիթում բանակցությունների մեկնարկի նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը «եվրոպական եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի անունից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վստահեցրել է, որ Կիևի եվրոպացի դաշնակիցները կշարունակեն աջակցել Ուկրաինային պատերազմը դադարեցնելու ճանապարհին, հաղորդում է BBC-ն։

«Եթե հրադադար կնքվի, այն պետք է լինի արդար և երկարատև. այդ պատճառով էլ շատ կարևոր է, որ Ուկրաինային վերաբերող հարցերը կարգավորի Ուկրաինան,- շեշտել է Սթարմերը, երբ չորս առաջնորդները բանակցությունների նախօրեին հանդիպել են լրագրողների հետ։ -Մենք այստեղ ենք՝ [Ռուսաստանի հետ] հակամարտության մեջ և բանակցություններում ձեզ աջակցելու համար»։

Ըստ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Եվրոպան «շատ հաղթաթղթեր ունի»։ Չորրորդ ելույթ ունեցող Մերցը հավելել է, որ ինքը «թերահավատորեն է վերաբերվում ամերիկյան կողմից ներկայացրած փաստաթղթերի որոշ մանրամասներին», սակայն հավելել է, որ «իրենք պետք է խոսեն այդ հարցերի շուրջ, դրա համար էլ այստեղ են»։

«Կան բաներ, որոնք մենք չենք կարող անել առանց ամերիկացիների, բաներ, որոնք մենք չենք կարող անել առանց Եվրոպայի,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ -Հետևաբար, մենք պետք է մի քանի կարևոր որոշումներ ընդունենք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր