00:00:00

Այս ամենն ուղիղ կապված է Միհրան Հակոբյանի քաղաքական, հասարակական և հրապարակախոսական գործունեության հետ. Նարեկ Գալստյան

19:18, 08 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Լրագրող, մեկնաբան Նարեկ Գալստյանը դատապարտում է հանրային գործիչ Միհրան Հակոբյանի նկատմամբ  կիրառված բռնությունը։ Նա նույնպես ուղիղ կապ է տեսնում Հակոբյանի նկատմամբ այսօր կիրառված բռնության և նրա ծավալած գործունեության միջև։

«Միհրան Հակոբյանը ժամանակակից լավագույն հրապարակախոսներից մեկն է, և այսօրվա իրավիճակը համեմելով պատմական հղումներով ու գնահատականներով, կարողանում է Հայաստանում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների շատ համապարփակ պատկերը ներկայացնել։ Ենթադրում եմ՝ այս ամենը ուղիղ կապված է նրա քաղաքական, հասարակական և հրապարակախոսական գործունեության հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Գալստյանը։

Նա հավելեց՝ հույս չունի, թե հանցագործությունը կբացահայտվի։

Ինչ վերաբերում է Միհրան Հակոբյանի առողջական վիճակին, ապա, ինչպես նշեց նրան հիվանդանոցում տեսակցած Նարեկ Գալստյանը, հանրային գործիչը մեկ օր էլ կմնա հիվանդանոցում։ Իսկ հոգեպես Միհրան Հակոբյանին կոտրել չի հաջողվել.

«Միհրանը պինդ տղա է՝ թե՛ մարմնապես, թե՛ հոգեպես։ Այն ազդեցությունը, որն այս ամենը կազմակերպողները  ցանկացել են, որ լինի, չի եղել»։

Հիշեցնենք, որ  այսօր «Դալմա Մոլ»-ի ավտոկայանատեղում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրան Հակոբյանն ստացել է մարմնական վնասվածքներ և գնվում է հիվանդանոցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր