Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն ուշադիր հետևում է խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքներն ավարտելու վերաբերյալ Երևանի հայտարարություններին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Վաշինգտոնի գագաթնաժողովում բարի կամք է դրսևորել և շարունակում է միակողմանի քայլեր ձեռնարկել՝ խաղաղ գործընթացում իրական արդյունքներ ցույց տալու համար։
«Սակայն Հայաստանում ներքին հարցեր կան։ Մենք հետևում ենք գործընթացին»,- նշել է Բայրամովը։