00:00:00

Սլովակիան պատրաստ է Ադրբեջանին ոչ միայն զենք վաճառել, այլև համատեղ արտադրություն սկսել. Պելեգրինը Ալիևին

22:11, 08 դեկտեմբեր 2025 Աշխարհ

 

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ադրբեջանին ոչ միայն զենք վաճառել, այլև համատեղ արտադրել ու վաճառել երրորդ երկրներին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սլովակիայի նախագահը շնորհավորել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ ընդգծելով, թե այժմ ուշադրությունը կարող է կենտրոնացվել հետկոնֆլիկտային շրջանի վրա։

«Ադրբեջանը կարող է մեզ համար ռազմավարական գործընկեր դառնալ: Պաշտպանական արդյունաբերության ոլորտում մենք մտադիր չենք պարզապես զենք վաճառել Ադրբեջանին։ Մենք մեծ փորձ ունենք ինքնագնաց հրետանու և այլ ոլորտներում, ուստի կարող ենք աշխատել Ադրբեջանի հետ տեխնոլոգիաների փոխանցման և համատեղ արտադրության ուղղությամբ։ Համատեղ արտադրված արտադրանքը մենք կարող ենք վաճառել երրորդ երկրներին»,-նշել է Պեգերինը՝ հավելելով, որ Ադրբեջանն արդեն հայտնել է հրետանային համակարգեր ձեռք բերելու մտադրության մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր