00:00:00

«Իրենք շարունակելու են աղմկել, Սամվել Կարապետյանը` կառուցել». «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակը ՔՊ-ականներին է արձագանքել

18:40, 08 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին է արձագանքել՝ ընդգծելով՝ իշխանականները շարունակելու են աղմկել, Սամվել Կարապետյանը` կառուցել։

Մարիաննա Ղահրամանյանը, մասնավորապես, գրել է.

«Ահա, թե ինչ տեսք է ունեցել «Ռիո մոլի» տարածքը  մինչև 2017 թվականը` Սամվել Կարապետյանի ներդրումը։

Իհարկե, «առաջընթաց» է, որ վերջապես ՔՊ-ականներից մեկը խոսեց երկրում գործարան կառուցելու և արտադրություն հիմնելու մեր օրակարգի մասին, բայց ՔՊ-ական պատգամավորին հուշեմ` 2017թվականից հետո «Տաշիր Գրուպը» ոչ թե մեկ, այլ մի քանի գործարան է կառուցել։

Իսկ «Ռիո մոլի» բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց։

Բայց  Սիսակ Գաբրիելյանը ՔՊ-ական չէր լինի, եթե Հ1-ի ռեպորտաժը, որից օգտվել է, չֆիլտրեր ու այս փաստը միտումնավոր բաց չթողներ։ Այնպես որ, իրենք շարունակելու են աղմկել, Սամվել Կարապետյանը` կառուցել։

Հ.Գ. Իշխանական պատգամավորին մի բան էլ հիշեցնեմ` մինչև 2017թվականին «Ռիո մոլի» կառուցումը, իր հիշատակած ավերակ գործարանի տարածքը Սարալանջի պողոտան երկու մասի էր բաժանել։ Դա փաստող լուսանկարն էլ  եմ թողնում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր