00:00:00

Վարդանյանը կեղծ «դատական նիստի» ժամանակ միջնորդել է ծանոթանալ «քրեական գործին առնչվող որոշ փաստաթղթերի»

23:06, 08 դեկտեմբեր 2025 Լեռնային Ղարաբաղ

Այսօր Բաքվի դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Վարդանյանը կեղծ «դատական նիստի» ժամանակ միջնորդել է ծանոթանալ «քրեական գործին առնչվող որոշ փաստաթղթերի»:

Դատավորը հայտարարել է, որ Վարդանյանին նշանակված փաստաբանը փաստաթղթերին կարող է ծանոթանալ այս շաբաթվա ընթացքում։

Շինծու «նիստի» ընթացքում շարունակվել է նաև այսպես կոչված «տուժողների ցուցմունքների» հրապարակումը:

Դատական ֆարսը կշարունակվի վաղը՝ դեկտեմբերի 9-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր