00:00:00

Քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործում, կարողությունների զարգացում. Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել սեմինար-պարապմունք

21:52, 08 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Դեկտեմբերի 8-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել քաղաքացիական պաշտպանության հարցերին նվիրված սեմինար-պարապմունք, որին մասնակցում էին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

 
Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ ընդգծել է, որ միջգերատեսչական ձևաչափով պարբերական հանդիպումները հնարավորություն են տալիս համատեղ վերլուծել ոլորտային խնդիրներն ու մշակել համակարգային լուծումներ։
 
Կամո Ցուցուլյանի խոսքով՝ հանդիպման առանցքում են քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական կատարելագործումը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը և օպերատիվ բաղադրիչի արդյունավետության բարձրացումը, ինչի շնորհիվ բնակչության անվտանգության և պաշտպանվածության ոլորտում նոր որակ կապահովվի:
Զեկույցներով հանդես են եկել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։
 
Քննարկվել են Հայաստանում քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, ներգրավված կառույցների համագործակցության ընդլայնմանը, բնակչության իրազեկման մեխանիզմների կատարելագործմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տվյալների բազաների թվայնացման, միջգերատեսչական պլանների գործարկման և կառավարման համակարգի կարողությունների զարգացման ուղղություններին:
 
Ներկայացնելով իրենց կողմից իրականացված ծրագրերը՝ գերատեսչությունների ներկայացուցիչներն անդրադարձել են առկա խնդիրներին ու առաջարկել հստակ լուծումներ։
 
Քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման, հանրային իրազեկման արդյունավետ մեխանիզմների զարգացման, բնակչությանն օժանդակելու կարողությունների ընդլայնման ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր