Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ին Երևանում՝ Դավիթ Բեկի փողոցում վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Երևանի բնակիչ 32-ամյա Ա. Չ.-ն վիճաբանել է մի քանի անձանց հետ, մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Ա. Չ.-ն ոտքի հատվածում վնասվածքներ է ստացել:
Ըստ այլ տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ կրակոցներ է արձակել նաև Ա. Չ.-ն։
Ոստիկանները նույն օրը Ա. Չ.-ին հայտնաբերել և հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել են։
Կան կասկածներ, որ նշված վիճաբանություն-ծեծկռտուքը կապ ունի նախկինում եղած մեկ այլ «ռազբոռկայի» հետ: