00:00:00

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում խլուրդների անկման որևէ դեպք չի գրանցվել. պարզաբանում

10:46, 14 հունիս 2022

Շաբաթներ առաջ համացանցում տեղեկություններ էին տարածվում, որ «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։

 

Ահազանգի հետքերով «Դիլիջան» ազգային պարկի մասնագետներն օրեր շարունակ ուսումնասիրություններ և դիտարկումներ են իրականացրել պարկի տարածքում, խլուրդների անկման որևէ դեպք չի գրանցվել։

 

Անպատասխան են մնացել նաև ազգային պարկի ներկայացուցիչների խնդրանքներն ահազանգը հնչեցնողներին` ներկայացնել ապացույց լուսանկարներ, նշել կոորդինատ կամ մասնագետներին ուղեկցել դեպքի վայր:

 

Հաշվի առնելով վերոգրյալը, հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր մանիպուլյացիաների ենթարկելուց:

 

«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները և մասնագետները պատշաճ իրացնում են բնության հատուկ պահպանվող տարածքի պաշտպանության և պահպանության իրենց վերապահված լիազորությունները. ազգային պարկի տարածքում յուրաքանչյուր խնդիր ուշադրության կենտրոնում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր