00:00:00

Հայաստանի ռազմավարական նշանակության ճանապարհի անմխիթար վիճակը (ֆոտոշարք)

17:52, 14 մարտ 2018 Ֆոտոշարք

Մինչ Հայաստանի իշխանությունները եւ անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում են, թե Հայաստանը դարձնելու են զբոսաշրջային կենտրոն, երկիրը գրավիչ դարձնելով օտարեկրացիների համար, Հայաստանի միջպետական եւ ռազմավարական նշանակության ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում: 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Հայաստանի ռազմավարական ճանապարհների եւ մասնավորապես Սյունիքի մարզի ճանապարհների մասին շատ խոսվեց: Պատասխանատուների անպատասխանատու գործեալոճի արդյունքում ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում: Նույն իրավիճակն է նաեւ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաք տանող ճանապարհներին: Անմխիթար են նաեւ սահմանամերձ համայնքներ տանող ճանապարհները: Վազաշեն, Պառավաքար, համայքները հակառակորդի ուղիղ նշանառության տակ են: Գոնե այս հանգամանքը պետք է սթափեցներ գործող կառավարությանը ճանապարհները վերանորոգելու գործնական քայլեր ձեռնարկել, սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունը սահմանափակվում է միայն հանձնարարականներ հնչեցնելով, այդպես էլ հետամուտ չլինելով այդ հանձնարարականների կատարման ընթացքի մեջ: Irakanum.am-ի թղթակիցը ֆիքսել է, թե ինչ իրավիճակ է տիրում Նոյեմբերյանից դեպի հարեւան Վրաստան տանող ճանապարհներին: Քարուքանդ փողոցներ, չլուսավորված մայթեր: Լուսանկարները ասվածի վառ ապացույցն է: Տավուշի մարզային իշխանությունները եւս լռում են: Նրանք սահմանամերձ համայնքաների բնակիչների խնդիրներով իրականում չեն զբաղվում, այլ առիթից առիթ բարձրակոչ հայտարարություններ անում, թե կանգնած են սահմանն ամուր պահող գյուղացու կողքին: Հայաստանի քարուքանդ ճանապարհները մի կերպ հաղթահարելուց եւ Բագրատաշենի սահմանն անցնելու հետո հարեւան Վրաստանում նման ճանապարհների ականատես չենք լինի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր