00:00:00

Դատապարտյալին տեսակցելու եկած անձը մարմնում թաքցրել է կապույտ կպչուն ժապավենով փաթեթ

19:47, 09 հոկտեմբեր 2026 Իրավական

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնում ստացվել են տեղեկություններ այն մասին, որ կարճատև տեսակցության ընթացքում քաղաքացին փորձելու է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին:

Այս մասին հայտնում են Քրեկատարողական ծառայությունից։

«Իրացնելով ստացված տեղեկությունները՝ հոկտեմբերի 08-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկ այցելած քաղաքացին ենթարկվել է անձնական խուզարկության: Արդյունքում՝ վերջինիս մոտից հայտնաբերվել են մարմնում թաքցված կապույտ, կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որի մեջ առկա են եղել 1 բջջային հեռախոս և երկու առանձին փաթեթ՝ ընդհանուր 5.67 գրամ քաշով, թմրամիջոցին նմանվող կանաչ, բուսական, չորացված զանգվածով:

Քաղաքացին «Գորիս» տարածքային բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և հայտնաբերված փաթեթի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր