Պանամայում 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ցնցումները գրանցվել են հինգ կիլոմետր խորության վրա։
Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկատվություն դեռ չկա։
ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային գործակալությունը Պանամայում գրանցված երկրաշարժից հետո Լատինական Ամերիկայի մի շարք երկրների համար ցունամիի վտանգ է կանխատեսել և նախազգուշացում հրապարակել։
Ըստ այդմ՝ երկրաշարժի հետևանքով ցունամիի պոտենցիալ վտանգ է սպառնում Գվատեմալային, Կոլումբիային, Կոստա Ռիկային, Մեքսիկային, Նիկարագուային, Պանամային, Պերուին, Սալվադորին և Էկվադորին։