00:00:00

Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել, Ռուսաստանը դիզվառելիք կմատակարարի Միացյալ Նահանգներին, այն կհասնի նաև համաշխարհային շուկա

23:36, 09 հոկտեմբեր 2026 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Միացյալ Նահանգներին և համաշխարհային շուկային մատակարարել մինչև 3 միլիոն տոննա դիզելային վառելիք։

«Հաշվի առնելով իր նավթավերամշակման գործարանների վիճակը՝ Ռուսաստանը հնարավորինս կարճ ժամկետում կմատակարարի 3 միլիոն տոննա դիզելային վառելիք»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունն իր հերթին է հայտարարություն տարածել՝ նշելով․

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ՝ Արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակն անհապաղ կտրամադրի լիցենզիա, որը թույլ կտա ռուսական դիզելային վառելիքի մատակարարումներ իրականացնել համաշխարհային շուկա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր