«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն, անդրադառնալով այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը ներքին լսարանի առջև իր ելույթներում բավականին «կոշտ» է արտահայտվում Ռուսաստանի հասցեին, իսկ այցելելով այնտեղ կամ հանդիպելով ռուս և ԱՊՀ երկրների գործընկերների հետ, բավականին ջերմ ու բարեկամական վերաբերմունք է ցուցաբերում, նշեց․
«Դրա համար եմ ասում՝ Փաշինյանը համաշխարհային ստախոս է»։
Լրագրողների հարցին՝ ի վերջո, պրոռուսակա՞ն է Նիկոլ Փաշինյանը, կամ ո՞րն է նրա բռնած արտաքին քաղաքական հստակ գիծը, Կարապետյանը պատասխանեց․
«Ինքը համ պրոռուսական է, համ պրոթուրքական է, համ պրոադրբեջանական է, համ պրոմոզամբիկական է ․․․ Նույնիսկ ինքը չի հասկանում։
Ես ասել եմ՝ այդ մեխանիզմը մենք քանդելու ենք՝ շատ վստահ և շուտով»։