00:00:00

Դալարի գյուղապետը իշխանափոխվել ու ցանկանում է վերարտադրվել (լուսանկարներ)

22:35, 21 հոկտեմբեր 2018 Ֆոտոշարք

Արարատի մարզի Դալար համայնքում ընտրում են գյուղապետ։ Առաջադրվել է երկու թեկնածու, գործող գյուղապետ Գագիկ Ալեքսանյանը եւ Գոռ Պետրոսյանը։ Ի դեպ ուշագրավն այն է, որ Ալեքսանյանը եւ Պետրոսյանը հարազատներ են։ Գյուղն ունի մոտ 2300 ընտրող։ Ժամը 16:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել էր մոտ 600 ընտրող։ Հանձնաժողովականները հստակ չեն կարող ասել, թե ինչն է պասիվության պատճառը։ Դալար համայնքում ձեւավորվել է երկու ընտրատեղամաս, որի դիմաց վաղ առավոտից կանգառել էին մեծ թվով մեքենաներ։ Ի դեպ ընտրատեղամասի դիմաց հերթապահություն էր իրականացնում գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Գագիկ Ալեքսանյանը։ Վերջինս հրաժարվեց տեսախցիկի առաջ հարցազրույց տալ, հայտարարելով, թե հարցազրույց տվողներից չէ։ Ալեքսանյան Գագիկը տարիներ շարունակ ՀՀԿ անդամ է եղել, տարբեր ընտրություններում ձայներ է բերել Սերժ Սարգսյանի կուսակցության համար։ Այս տարվա ապրիլին էլ բազմաթիվ ՀՀԿ-ականների նման ճամբարափոխ է եղել։ Հիմա ընտրություններին մասնակցում է որպես անկուսակցական թեկնածու։ Ալեքսանյանը հայտարարեց, թե ասելիք չունի ոչ ընտրողներին, ոչ՝ ԶԼՄ-ներին։ «Ոչ մի ասելիք էլ չունեմ։ Ոչ մի բան էլ չեմ ասել, մինչեւ էդ էլ չեմ ասել»,- ասաց գյուղապետը, հավելելով, որ իրեն ընտրությունները չեն հետաքրքրում։ Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ եք առաջադրվել, Ալեքսանյանը պատասխանեց, թե այդպես է որոշել։ Փաստացի գործող գյուղապետին գյուղի խնդիրները բացարձակ չեն հետաքրքրում։ Նա առաջադրել է իր թեկնածությունը վստահ լինելով, որ իրական մրցակից չունի եւ միեւնույնն է շարունակելու է հարմար տեղավորված մնալ համայնքապետի աթոռին։ Մարզային իշխանություններն այս առումով անելիք ունեն։ Համայնքը վստահել մի մարդու, ում համար միեւնույն է կընտրվի, թե ոչ, խոսում է այն մասին, որ համայնքապետը տարիներ շարունակ զբաղված է եղել համայնքապետարանը սեփական շահերին ծառայեցնելով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր