00:00:00

Անկախության տոնին նվիրված միջոցառում ոստիկանությունում

22:33, 21 սեպտեմբեր 2018 Ֆոտոշարք

Սեպտեմբերի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Մասնակցում էին ոստիկանության ղեկավարությունն ու գրեթե բոլոր ստորաբաժանումների ծառայողները: Անկախության տոնի առթիվ շնորհավորական խոսք ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ելույթից հետո բարեխիղճ ծառայության համար ոստիկանության մի խումբ ծառայողներ ու վետերան պարգրատրվեցին գերատեսչական մեդալներով ու կրծքանշաններով: Ի դեպ անկախության տոնի առթիվ ոստիկանության պետի հրամանով արժանացել են խրախուսանքների 200-ից ավելի ծառայողներ ու վետերաններ, որոնք արդեն ստացել են պարգևատրումները: Տոնական երեկոն շարունակվեց գեղեցիկ համերգային ծրագրով: Երգիչներն ու երգչուհիները հանդես եկան հայրենասիրական, նաև ոստիկանության մասին երգերով: Ոստիկանության «Նկարագիր» պարային համույթը ներկայացրեց ոստիկանական հետաքրքիր պարային համարներ, իսկ ոստիկանության զորքերի երգչախումբը հանդես եկավ հայրենասիրական երգերով:
        

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30