Տարիներ շարունակ քաղաքային իշխանությունները թալանել են բյուջեն սեփական բարեկեցությունն ապահովելու համար: Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ԲՀԿ-ի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նաիրա Զորհաբյանը:
«Վստահեք մեզ, ես որպես քաղաքապետի թեկնածու, խոստանում եմ, որ ոչ ոք բյուջեից մի լումա չի գողանալու: Ես շատ ավելի ուժեղ ու պինդ եմ լինելու, քան բոլոր տղամարդիկ միասին վերցրած: Եթե քաղաքապետին հնարավոր չէ կաշառել, քաղաքապետը երբեք որևէ անգամ իր ստորագրությունը չի դնի անօրինականությունների տակ: Երբ ասում են, որ կոռուպցիայի դեմ պայքարելը դժար է,սխալվում են. եթե քաղաքապետը կաշառաված չէ,ապա մյուսները քանի գլուխ ունեն գնալ անօրինականություների»,-ասաց նա:
Ներկայացնում ենք լուսանկարներ։