00:00:00

Զարուհի Հայրապետյանի ներկայացուցչի պատասխանը՝ Irakanum.am-ի հրապարակմանը

19:29, 13 սեպտեմբեր 2018 Ֆոտոշարք

Irakanum.am-ը սույն թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակել էր «Ովքե՞ր են ցանկանում տիրանալ Լեւոն Հայրապետյանի ունեցվածքին» վերնագրով  տեսանյութ։ Մեր հրապարակմանն արձագանքել է  Զարուհի Հայրապետյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Մակար Եղիազարյանը։ Պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւէ Սույն թվականի սեպտեմբերի 11-ին irakanum.am կայքում տեղ գտած «Ովքե՞ր են ցանկանում տիրանալ Լեւոն Հայրապետյանի ունեցվածքին» վերնագրով հրապարակման և տեսանյութի կապակցությամբ հայտնում ենք, որ դրանցում տեղ գտած մտքերն ակնհայտորեն պարունակում են զրպարտություն՝ արատավորելով լուսահոգի Լևոն Հայրապետյանի, վերջինիս հարազատ դստեր՝ Զարուհի Հայրապետյանի և Զարուհու մոր՝ Մարինա Ռոստոմյանի պատիվն ու արժանապատվությունը։ Լևոն Հայրապետյանի՝ Զարուհու հայրը լինելու հանգամանքը չի կարող որևէ ողջամիտ կասկածի տակ դրվել, քանի որ դա հաստատված է բազմաթիվ անհերքելի ապացույցներով, ինչպիսիք են Լևոն Հայրապետյանի երկու հարազատ եղբայրների և Զարուհու ԴՆԹ փորձաքննությունների արդյունքները, բազմաթիվ ազգականների վկայությունները, ընտանեկան լուսանկարները և տեսանյութերը։ Այդ փաստը գրավոր կերպով հաստատել է նույնիսկ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Հատկանշական է, որ օրենսդրությամբ նախատեսված է հայրության ճանաչման երկու եղանակ՝ սերման փաստի հաստատմամբ և հայրության ճանաչման փաստի հաստատմամբ, որոնցից որևէ մեկի ճանաչումն արդեն իսկ բավարար է որպեսզի անձը համարվի երեխայի հայրը։ Զարուհու պարագայում երկու հիմքերն էլ միաժամանակ ապացուցված են, այսինքն՝ հաստատված է թե կենսաբանական զավակ լինելը, թե այն, որ Լևոն Հայրապետյանը Զարուհուն մշտապես ընդունել և հոգ է տարել որպես իր դուստր։ Ակնհայտ է, որոշ շահագրգիռ անձինք նմանատիպ մեթոդներով փորձում են արհեստականորեն վեճեր ստեղծել ժառանգների միջև և ձգձգել Լևոն Հայրապետյանի ժառանգության բացման գործընթացը՝ ժառանգական գույքը փոշիացնելու նպատակով, ինչը թույլ չենք տալու։ Միաժամանակ անընդունելի է զանգվածային լրատվության միջոցներով նմանատիպ հրապարակում իրականացնելն առանց մյուս կողմի կամ Լևոն Հայրապետյանի ազգականներից որևէ մեկի կարծիքը լսելու, ինչը վրդովմունք է առաջացրել վերջիններիս մոտ։ Հարցազրույց տված որոշ անձինք հայտնում են նաև, որ իրենց խոսքը ներկայացվել է կոնտեքստից կտրված տեսքով, ինչը խեղաթյուրում է նյութի բովանդակությունը։ Հորդորում ենք այսուհետ զերզ մնալ Բարերարի և վերջինիս ընտանիքի պատիվը արատավորելու, ոչ հավաստի և ուղղորդված տեղեկատվություն տարածելու փորձերից։ Մենք հետևողական ենք լինելու նմանատիպ դրսևորումներ ցուցաբերած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում։ Ներկայացնում ենք Զարուհու հայրության ճանաչման վկայականը, ինչպես նաև Լևոնի, Զարուհու և Մարինայի մի քանի համատեղ ընտանեկան լուսանկարներ։ Մյուս ապացույցները չենք հրապարակում անձնական տվյալների գաղտնիության պահպանման նկատառումներից ելնելով։ Զարուհի Հայրապետյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Մակար Եղիազարյան      

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր