00:00:00

Կեղտ ու փոշի․ ԱԺ-ում վերանորոգում է․ (լուսանկարներ)

14:47, 11 սեպտեմբեր 2018 Ֆոտոշարք

Երեկվանից մեկնարկել է 6-րդ գումարման Ազգային Ժողովի 4-րդ նստաշրջանը։ Խորհրդարանում աշխատանքներն ընթանում են շինաշխատանքներին զուգահեռ։ Ազգային Ժողովի շենքի ներսում ընթանում են վերանորոգման  աշխատանքներ, որոնք աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ ավարտին չեն հասցվել։ Բացի այն, որ քարուքանդ են միջանքները, խորհրդարանի շենքի մի ամբողջ հատվածում չեն գործում նաև սանհանգույցները։ Irakanum.am-ի հետ զրույցում որոշ պատգամավորներ ու խորհդարանի աշխատակիցներ իրենց դժգոհությունն են հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ։ «Չէին կարող այնպես կազմակերպել, որ աշխատանքի ժամանելուց նորմալ պայմաններ լինեին արդեն։ Ամբողջ օրը թոզի եւ շինարարական աշխատանքների մեջ ենք աշխատում»,- ասաց ԱԺ աշխատակիցներից մեկը։ Պատգամավորներից շատերը ստեղծված իրավիճակը իհարկե ավելի շատ ծառայեցնում են իրենց։ Նրանք դժգոհում են շինաշխատանքներից եւ ներկա ստանալուց հետո արագ լքում խորհրդարանի շենքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր