00:00:00

Ոստիկանները փոխարինել են իրենց գործընկերներին ու կշարունակեն պետական սահմանի մարտական հերթապահությունը

23:33, 08 սեպտեմբեր 2018 Ֆոտոշարք

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության առաջին հերթափոխը: Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կփոխարինեն իրենց գործընկերներին ու կշարունակեն մարտական հերթապահությունը: Նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն հայտնեց ներկաներին ու նրանց ընկերներին ծառայության համար:
Տերունական աղոթքից հետո, թե ժամկետային զինծառայողները և թե ոստիկանները դիրքեր բարձրանալուց առաջ երդվում են անձնվիրաբար պահել պետական սահմանը: Ինչպես Արցախյան պատերազմին, Ապրիլյան մարտերին, այնպես էլ հիմա խիզախ, ուժեղ ու հպարտ հանդիսավոր երթով սահման են գնում ոստիկանները: Գնում են թև ու թիկունք լինելու դիրքապահ զինվորին ու սահմանապահ գյուղացուն: Բարի ծառայություն, սահմանպահ ոստիկաններ: Երգ ու պարով գնաց հերթափոխը, իսկ հաջորդ օրը նույն կերպ վերաձարձան նրանց զինակիցները: Ոստիկանության պետը դիմելով ոստիկաններին՝ նշեց, որ նրանք բոլորի հպարտությունն են դարձել: Առաջադրված խնդիրները կատարել են անթերի: Վալերիյ Օսիպյանը մի քանի ծառայողների պարգևատրեց կրծքանշաններով ու պատվոգրերով: Շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվեց շնորհակալություն, որը կկցվի նրանց անձնական գործերին: Սահմանից վերադարձած ծառայողները կանցնեն հասարակական կարգի պահպանման գործին՝ սպասելով հրամանի, որ կրկին լինեն արդեն հարազատ դիրքերում:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30