00:00:00

Ստեփանակերտում մեկնարկել են ԱՀ հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները

18:58, 02 սեպտեմբեր 2018 Ֆոտոշարք

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները Ստեփանակերտում սկսվել են ավանդական քայլերթով: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  տոնի կապակցությամբ Արցախի մայրաքաղաք է ժամանել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի և Հայաստանի պետական ու զինվորական բարձրաստիճան այրերի ուղեկցությամբ Վերածննդի հրապարակից հազարավոր քաղաքացիների հետ միասին քայլել է դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր: Նրաք ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև Արցախի ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների շիրիմներին: Այնուհետև տեղի է ունեցել ԱՀ ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30