00:00:00

«Կրքոտ» Մարալիկ. Համայնքապետը ումի՞ց է պաշտպանում իր աթոռը. «Ժամանակ»

13:50, 29 օգոստոս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում կրքերը չեն հանդարտվում. բնակիչները պահանջում են 2007թ. Մարալիկի, ապա խոշորացված Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ «Ժամանակ»-ի հետ զրույցում բնակիչները իրենց պահանջը բացատրում են հետևյալ կերպ. «Համայնքապետը ստեղծել է մի կլան, որի մեջ են մտնում իր բոլոր հարազատները. եթե Մարալիկում մի ծրագիր է գործելու, ո՞ւմն է՝ իր մորքուրի ամուսնունը՝ «Ճանշինի» տնօրեն Կարո ձյաձյայինը, ո՞վ պիտի կատարի՝ Կարո ձյաձյան: Սաղ Կարո ձյաձյան է»: Նրանք նշեցին, թե համայնքապետի բարեկամներից ով ինչ պաշտոն է զբաղեցնում: Բնակիչներից մեկի խոսքով՝ ժամանակները փոխվել են, և ժողովուրդն այլևս չի վախենում. «Ժողովրդից 2 տարվա ժամանակ է խնդրում, որ իր կերած կեղտերը մաքրի: Էս մարդն ասում է՝ արյան գնով էլ լինի, ես իմ աթոռը պիտի պաշտպանեմ. ումի՞ց է պաշտպանում իր աթոռը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր