00:00:00

Ինչ-որ մեկը մուտք է գործել Սամվել Ֆարմանյանի աշխատասենյակ. «Հրապարակ»

13:41, 29 օգոստոս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, օգոստոսի 27-ին ներկայանալով աշխատանքի, հայտնաբերել է, որ ինչ-որ մեկն իր բացակայության ընթացքում մուտք է գործել իր աշխատասենյակ։ Հայտնաբերել է, որ անհայտ անձը կամ անձինք քրքրել ու տեղաշարժել են գրապահարանն ու դարակները, բացել անձնական իրերի արկղը, գրասեղանին են նկատվել փոփոխություններ։ Պատգամավորը, ենթադրելով, որ ինչ-որ մեկն անօրինական մուտք է գործել աշխատասենյակ և ինչ-որ բան փնտրել, գրավոր դիմում է ներկայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանին՝ խնդրելով քննել և պարզել, թե ով է մուտք գործել՝ որ ստորաբաժանման ներկայացուցիչները և ինչ նպատակով։ Կարելի է ենթադրել, որ Ֆարմանյանի քրոջ դեմ հարուցված քրգործով իրավապահները չեն բավարարվել և ինչ-որ ապացույցներ են փնտրում՝ նրա դեմ գործ հարուցելու համար ևս»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր