00:00:00

Մարուքյանը զիջել է դիրքերը. «Ելք» խմբակցության ղեկավարը կընտրվի ՔՊ-ից․ «Հրապարակ»

13:31, 29 օգոստոս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ելք» խմբակցությունում կարծես համաձայնության են եկել խմբակցության ղեկավարի շուրջ եւ աշնանային նստաշրջանի մեկնարկին՝ գուցե սեպտեմբերին, ղեկավար կընտրեն։ Հիշեցնենք, որ ղեկավարը մինչ վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանն էր, ապա «Ելք»-ում տեւական ժամանակ չէին կարողանում ղեկավար ընտրել, քանի որ հավակնություն ուներ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Սակայն Փաշինյանի թիմում կարծում են, որ խմբակցության ղեկավարը պետք է «ՔՊ»-ից լինի։ Բացի այդ, կարծում են, որ իրենց գործընկերները հեղափոխության շրջանում իրենց լավ չեն պահել եւ կորցրել են իրենց հետ իշխանությունը կիսելու շանսը։ Նախնական տեղեկություններով, «Ելք» խմբակցության ղեկավար կընտրվի «ՔՊ»-ից Լենա Նազարյանը, ինչը նշանակում է, որ Էդմոն Մարուքյանը զիջել է դիրքերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր