«Հրապարակ» թերթը գրում է. «Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի միջեւ բանակցություններն անպտուղ են եղել։ Ախոյանը երեկ մեզ հայտնեց, որ սկսում է Մայր Աթոռի դեմ դատական գործընթացը․ «Բանակցությունները համարում եմ ավարտված, շնորհակալություն միջնորդներին, ամեն ինչ արեցին, որ դրական լուծում լինի, բայց ապարդյուն։ Հիմա դատական կարգով հարցը կլուծենք, քանի որ բանակցությունները կարող են տարիներ ձգվել, իսկ ես այդքան ժամանակ չունեմ»։
Հիշեցնենք, որ Ախոյանին պատկանող շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել։ Որոշ տեղեկություններով, մոտ 400 միլիոն դրամի մասին է խոսքը։ Ավելի վաղ գրել էինք, որ իր դեմ բողոքի ակցիաների պատճառով կաթողիկոսը որոշել է հարթել հարաբերությունները նրանց հետ, ում հետ չլուծված խնդիրներ է ունեցել։
Ի դեպ, նա որոշել է հետ չմնալ իշխանություններից եւ Ֆեյսբուքում էջ է բացել, ստատուսներ է գրում, իսկ հոգեւորականները նրա էջն ուղարկում են օգտատերերին՝ «լայքելու»: Մայր Աթոռի մամուլի խոսնակ Վահրամ Տեր-Մելիքյանը մեզ պատասխանեց. «Կարծում եմ՝ լավ է, որ այդպես է, եւ պահանջված»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում