00:00:00

«Վրեժխնդրության երեկո». ԱԺ խմբակցությունները ատամները սրած սպասում են այսօրվա նիստին. «Հրապարակ»

13:50, 28 օգոստոս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 11-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է գյուղատնտեսական կարիքների համար Սևանա լճից 40 մլն խմ լրացուցիչ ջրառ կատարել: ԱԺ խմբակցությունները, ատամները սրած, սպասում են նիստին, որոշել են «վրեժխնդրության երեկո» կազմակերպել՝ Փաշինյանին ու նրա կուսակիցներին տեղը դնել «կռիսական» հարցերով, սուր հարցադրումներով: Նրանք լավ «լցված» են նոր իշխանության դեմ, քանի որ վերջինս, որևէ բան հաշվի չառնելով, իր բռնել-բացահայտելու գործողություններում ընդգրկել է նաև պատգամավորներին ու նրանց հարազատներին: Իրենք՝ ՔՊ-ականները ևս մանրակրկիտ պատրաստվում են հակահարված տալ ՀՀԿ-ին»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր