00:00:00

Կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը. Նրա մերձավորների նկատմամբ քրգործե՞ր կհարուցվեն. «Հրապարակ»

13:40, 28 օգոստոս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախ «Զվարթնոց» օդանավակայանը, ապա ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Նաիրի» բժշկական կենտրոնը հայտարարեցին, որ Ռոբերտ Քոչարյանն իրենց մոտ բաժնեմաս չունի։ Մեր տեղեկություններով, այս հայտարարությունները զայրացրել են գործող իշխանություններին, և նրանք հակաքայլեր են մտածում։ Մոտ օրերս՝ հավանաբար որևէ խողովակով, կհրապարակեն Ռ․ Քոչարյանի ողջ ունեցվածքի ցանկը, որը հերքելը բարդ կլինի։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում նրա շրջապատի ուղղությամբ, մասնավորապես՝ հնարավոր է քրեական գործեր հարուցվեն այն մարդկանց նկատմամբ, ովքեր այսօր նրա կողքին են, և հատկապես վերջին հարցազրույցում նրա մատնանշած անձի՝ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի անցյալն են «փորփրում»։ Ի դեպ, Ռ․ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական NTV ալիքին, և այն այսօր երեկոյան եթեր է գնալու»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր