«Հրապարակ» թերթը գրում է. «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին երեկ դիմավորել են զրահապատ BMW 750-ով, որը սպասարկում է Արմեն Սարգսյանին:
Նրա՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո պետական պահպանության ծառայությունը, որպես ծառայողական ավտոմեքենա, հատկացրել է այս BMW-ն:
Բանն այն է, որ պետական ավտոպարկում զրահապատ մեքենաների սղություն կա, եւ որպեսզի Մերկելին դիմավորեին ըստ արարողակարգի պահանջների, ստիպված են եղել այն 1 օրով Արմեն Սարգսյանից վերցնել:
Արմեն Սարգսյանը երեկ տեղափոխվում էր իր անձնական օգտագործման Cadilac Escalade ամենագնացով: Նրա մեքենան կանգնել էր հենց Մերկելին սպասարկող BMW-ի կողքին:
Մենք տեղեկացանք, որ Կանցլերի մեկնումից հետո մեքենան կվերադարձնեն տիրոջը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում