00:00:00

Մարզպետը լծվել է «Ավշարի» տերերից մարզը վերցնելու գործին. «Հրապարակ»

13:44, 24 օգոստոս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կարգադրել է ստուգումներ և աուդիտ անցկացնել մարզային բոլոր հաստատություններում՝ հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ և այլն։ Մեր տեղեկություններով, սև ամպեր են կուտակվում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» «Արաքս» մասնաճյուղի Արտաշատի բաժնի պետ Հայկ Հովհաննիսյանի գլխին։ Ստուգումների նախնական արդյունքների համաձայն, այստեղ մեծ մասշտաբների չարաշահումներ են թույլ տվել։ Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի մտերիմն է, նա Արտաշատում մի շարք բիզնեսներ ունի, նրան է պատկանում նաև «Արարատ» ռեստորանը։ Սա նաև տեղավորվում է մի կողմից հին իշխանությունների հենարան համարվող օլիգարխներին գահընկեց անելու, մյուս կողմից՝ «Ավշարի» տերերից մարզը վերցնելու նոր իշխանությունների ծրագրերի մեջ»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր