00:00:00

Սև-մութ ամպեր՝ Վլադիմիր Գասպարյանի գլխին. Նրա դեմ քրեական գործ կհարուցվի՞. «Ժողովուրդ»

13:33, 24 օգոստոս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխին սև-մութ ամպեր են կուտակվում: Ինչպես հայտնի է՝ 2018 թվականի օգոստոսի 13-ին Hetq լրատվական կայքը հրապարակել էր այն մասին, թե ինչպես է ՀՀ նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել 3 մլն դոլարանոց առանձնատան տեր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե այս հրապարակման մասով ներկայացված փաստերով արդյոք ձեռնարկվո՞ւմ է որևէ քայլ: Եվ ահա, ի պատասխան հարցման՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ հոդվածն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննարկմանը: Ասել է, թե չի բացառվում՝ ՀՔԾ-ում, այնուամենայնիվ, քրեական գործ հարուցվի նախկին ոստիկանապետի դեմ: Մեկ հիշեցում էլ՝ օրերս քրեական գործ հարուցվեց նրա եղբոր՝ Կարեն Գասպարյանի դեմ՝ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր