00:00:00

«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունն աշխատում է նոր վարկեր չվերցնել

13:50, 23 օգոստոս 2018 Մամուլ

«Նոր կառավարության օրոք ֆինանսների նախարարությունն աշխաքտում է չավելացնել Հայաստանի արտաքին պարտքը, հնարավորինս քիչ վարկեր վերցնել, հրաժարվում է միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող աջակցությունից: Որոշ դեպքերում նույնիսկ կասեցվում են նախորդ կառավարության կողմից նախապատրաստված վարկային ծրագրերը: Մեր տեղեկություններով, վերջերս մի այդպիսի ծրագիր է կասեցվել, որը պետք է իրագործվեր մոտ 1 մլն դոլարի վարկային միջոցներով: Մենք փորձեցինք ճշտել նախարարությունից, թե ինչ ծրագրի մասին է խոսքը, որը նախապատրաստվել էր Վարդան Արամյանի օրոք, և որը կասեցրել է Ատոմ Ջանջուղազյանը: Ֆիննախի մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը պատասխանեց. «Կոնկրետ այդպիսի ծրագրի մասին մեզ հայտնի չէ: Բայց տարբեր աշխատանքային հանդիպումների ժամանակ հաճախ են լինում վարկավորելու առաջարկներ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից, որոնք մերժվում են»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր