00:00:00

«Փաստ». Կառավարությունում այլեւս միայն միլիոնատերեր չեն

13:43, 23 օգոստոս 2018 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հեղափոխությունից հետո կազմավորված կառավարության շատուշատ անդամներ պաշտոնը ստանձնելու պահին բավական համեստ միջոցներ են ունեցել, ինչը պարզ է դառնում վերջինների հայտարարագրերն ուսումնասիրելուց հետո: Կարելի է ասել, որ մենք, համենայն դեպս, դեռեւս փոքր–ինչ զուսպ կյանքով ապրող գործադիր մարմին ունենք:

Նրանց շարքերում է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը, ով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:

Համաձայն հայտարարագրի՝ նրան է պատկանում մեկ բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ հունիսի 11–ին, նա ունեցել է 954 հազար դրամ դրամական միջոցներ եւ 887 հազար դրամ եկամուտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր