00:00:00

ԵԿՄ արտահերթ համագումարը նախկինների պես «ներկայանալի» չի լինի. «Հրապարակ»

13:26, 23 օգոստոս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ արտահերթ համագումարի օրը դեռ անորոշ է, չնայած նախապես ասվում էր, որ տեղի կունենա սեպտեմբերի վերջին, սակայն երեկ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը չբացառեց, որ հոկտեմբերի սկզբին լինի։ Դա պայմանավորված է Երևանի ընտրություններով, որին մասնակցում է նաև ԵԿՄ նախագահի թեկնածու Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը։ Այս արտահերթ համագումարը նախկինների պես «ներկայանալի» չի լինի․ եթե Մանվել Գրիգորյանի ժամանակ Մարզահամերգայինում տեղ – դադար չէր լինում, առաջիկա համագումարը նախատեսում են կառավարության Մելիք-Ադամյանի դահլիճում անել, որն ավելի փոքր է։ Տեղեկացանք նաև, որ ԵԿՄ-ից դուրս եկած ազատամարտիկներն այլևս նախկինի պես ակտիվ չեն, քայլեր չեն ձեռնարկում համագումարը տապալելու համար։ Հիշեցնենք, որ մասնավորապես Ազատամարտիկների դաշինքն ուզում էր ԵԿՄ-ն տանել կոլեգիալ կառավարման, որ կառույցը չծառայեցվի քաղաքական նպատակներին, ինչպես նախկինում։ Ռուստամ Գասպարյանն ասաց, որ իրենք չկարողացան իրենց մոտեցումները կյանքի կոչել և այլևս չեն խառնվում ԵԿՄ-ի գործերին։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր