00:00:00

Ռոբերտ Քոչարյանի հարցը՝ ՍԴ-ո՞ւմ. Ինչ քննարկումներ են ընթանում դատական համակարգում. «Ժողովուրդ»

13:04, 23 օգոստոս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու` ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այդ դիմումն արդեն մուտքագրվել է դատարան: Թեև դեռ հայտնի չէ՝ ո՞ր դատավորն է քննելու դատախազության վճռաբեկ բողոքը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են՝ այս թեմայով վճռաբեկ դատարանում բավական ակտիվ քննարկումներ են սկսվել: Մասնավորապես հետևյալ տեսակետներն են հնչել՝ քանի որ նախկին նախագահի անձեռնմխելիության հարցը սահմանված է Սահմանադրությամբ, վճռաբեկ դատարանը ճիշտ կանի՝ պատասխանատվությունն իր վրա չվերցնի: Ըստ այդմ, դատական համակարգում քննարկում են դատախազության վճռաբեկ բողոքը կասեցնելու և այդ հարցով ՍԴ դիմելու տարբերակը, որպեսզի ՍԴ-ն մեկնաբանի՝ կարելի՞ է արդյոք առաջադրված մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելու շրջանակներում անձեռնմխելիությունից զրկել նախկին նախագահին (միգուցե նաև նախագահներին, եթե այդ գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվի նաև Սերժ Սարգսյանին): Միաժամանակ նույն դատական համակարգում շատերը կասկածում են ՍԴ անաչառությանը: Ի վերջո, ՍԴ անդամների մի մասը նշանակվել է հենց Քոչարյանի կողմից, ՍԴ նախագահ, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն էլ նախկին ՀՀԿ-ական է և ՍԴ նախագահի պաշտոնին նշանակվելու համար որոշակի պարտավորություններ ունի ՀՀԿ իշխանությունների առաջ: Այնպես որ, դատական համակարգում իրոք աննախանձելի վիճակ է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր