00:00:00

Խորամանկ քայլ. ԱԺ պատգամավորների օգնականները ամառային արձակուրդը երբեք «թղթով» չեն ձևակերպել. «Հրապարակ»

13:34, 22 օգոստոս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում պատգամավորների օգնականները, պարզվում է, «ավանդույթի» համաձայն, սովորաբար չեն ձևակերպել արձակուրդը։ Իհարկե, դե ֆակտո գնացել են արձակուրդ, ավելին՝ շատերը կլոր տարին, կարելի է ասել, արձակուրդի մեջ են, քանի որ անգամ ԱԺ չեն գալիս, անելիք չունեն, բայց ամառային արձակուրդը երբեք «թղթով» չեն ձևակերպել։ Սա, իրականում, խորամանկ քայլ է, որ երբ 5 տարի հետո այլեւս չաշխատեն, պետությունից միանգամից 5 տարվա արձակուրդային ստանան, ինչը խոշոր գումար է կազմում։ Մեզ ասացին, որ այս մեթոդով են տարիներ շարունակ արձակուրդ «գնացել» ԱԺ պատգամավորների 90 տոկոսի օգնականները։ Հիմա ԱԺ աշխատակազմը որոշել է վերջ դնել այս «ավանդույթին» և այս տարի գրեթե բոլոր օգնականների արձակուրդները ձևակերպել»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր