00:00:00

Մեքենա վարելու իրավունքից զրկված քաղաքացիներն արհամարում են ՃՈ արգելքները․ «Ժողովուրդ»

13:53, 17 օգոստոս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս աղմկահարույց փաստեր է բացահայտել. քաղաքացիները, որոնք զրկված են եղել մեքենա վարելու իրավունքից, արհամարհելով ՃՈ արգելքները, շահագործել են իրենց մեքենաները: Արդյունքում ՃՈ-ն 127 դեպքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն քրեական պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին: «ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ ճանապարհային տեսուչը տվյալ պահին համացանցով հնարավորություն չունի ստուգելու` անձը զրկված է մեքենա վարելու իրավունքից, թե ոչ: Ոստիկանը միայն կասկածելու դեպքում ռադիոկապի միջոցով կարող է հարցում անել հերթապահ մաս, որտեղից իրեն տեղյակ կպահեն, բայց կասկածը միշտ չէ, որ առկա է»,– գրում է օրաթերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր