00:00:00

Հանրահավաքը «հարամելու» փորձերից զգուշանում են. Արգելքները հասել են «Արմենիա Մարիոթ». «Հրապարակ»

13:31, 17 օգոստոս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ դրոններով՝ թռչող սարքերով տեսանկարահանումներն այսօրվա հանրահավաքի ժամանակ արգելվում են։ Պաշտոնական բացատրությունը․ «Օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով․․․ նման փորձերը կասեցվելու են։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից»։ Սակայն սա միակ նախազգուշական միջոցը չէ, որ ձեռնարկվել է հանրահավաքին ընդառաջ․ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի՝ հրապարակին նայող համարները մինչև օգոստոսի 18-ը չեն տրամադրվել հյուրերին։ Հավանաբար, զգուշացել են հանրահավաքը «հարամելու» փորձերից և Ռոբերտ Քոչարյանի օգտին ակցիայի կրկնությունից։ Հիշեցնենք, որ այստեղ պաստառ էին կախել՝ «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» գրությամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր