00:00:00

«Հրապարակ». Այսօր կհրապարակվի Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու որոշումը

13:09, 16 օգոստոս 2018 Մամուլ

«Այսօր ՀՀ կառավարության նիս­տի օրակարգի 14-րդ կետում ներառված է «Երևանի ավագա­նու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտա­հերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու» հարցը: Դա նշանակում է, որ վարչապետի որոշմամբ այսօր կհրապարակվի Երևանի ավագանու նոր ընտրություններ անց­կացնելու որոշումը, որը կկայանա, ինչպեսև գրել էինք, սեպտեմբերի 23-ին, քանի որ օրենքը պա­հանջում է 35-40 օրվա ընթացքում կազմակերպել նոր ընտրություններ: Կառավարության որոշմամբ, ընտրությունների կազմակերպման համար ՀՀ ոստիկանությանը գումար կհատկացվի: Մեր տեղե­կություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն առաջադրել է Հայկ Մարությանի թեկնածությունը, վարչության վերջին նիս­տում արդեն իսկ հաստատել է ավագանու թեկնա­ծուների իր ցանկը»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր