00:00:00

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 15-22 դեսպան հետ է կանչվելու Հայաստան. «Հրապարակ»

13:44, 15 օգոստոս 2018 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու Հայաստան: Մի տվյալով՝ մոտ 15, մյուսով՝ 22 դիվանագետ է փոխվելու: Խոսքը ոչ դիվանագետների կամ նրանց մասին է, ովքեր դիվանագիտական կարիերայի աճի ճանապարհով չեն հասել դեսպանի պաշտոնին, այլ քաղաքական կամ ուրիշ նկատառումներից ելնելով: Եր­բեմն դեսպան են նշանակվել նրանք, ում հարկավոր էր պաշտոնից ազատել, երկրից հեռացնել, բայց իշխանությունը չի ցանկա­ցել նեղացնել նրանց: Այդ ճանապարհով դեսպանի պաշտոնին հայտնվեցին, օրի­նակ, Վայոց ձորի մարզպետ էդգար Ղազարյանը կամ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը: Դեսպանների պաշ­տոններին էին հայտնվում նաև նրանք, ովքեր Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին որոշակի ծառայություններ էին մատուցում և, որպես պարգևատրում, գործուղվում արտերկիր՝ զբաղեցնելով կադրային դի­վանագետների տեղը, որոնք տասնյակ տարիներ սպասում էին նշանակման իրենց հերթին: Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է նրանց բոլորին հետ կանչել և նշանակել պրոֆեսիոնալ դիվանագետների, որոնք ունեն համապատասխան կրթություն և աշխատանքի փորձ: Պետք է ենթադրել, որ սրանից կշահի Արտաքին գործերի նախա­րարության աշխատակազմը, որտեղ բոլոր աշխատողների երազանքը դեսպան նշա­նակվելն է: Բայց լավատեղյակները պն­դում են, որ նշված քանակի դեսպանների թեկնածուներ Հայաստանը չունի»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր