00:00:00

Ինչ շահեց հասարակությունը Քոչարյանի դեմ ակցիայից. «Հրապարակ»

13:02, 15 օգոստոս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մի խումբ ակտիվիստներ տապալեցին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ ներխուժելով այն սրահը, որտեղ պետք է կայանար ասուլիսը։ 2-րդ նախագահի թիկնապահը դժվարությամբ դիմադրել է, ապա Քոչարյանին արագորեն շենքի հետնամուտքով տեղափոխել են ապահով վայր։ Սրանով մի խումբ մարդիկ թույլ չտվեցին, որ լրագրողները կատարեն իրենց պարտքը, և հասարակությունը իրազեկված լինի։ Իսկ Ռ․ Քոչարյանը տևական ժամանակ ասուլիսներ, հարցազրույցներ չէր տվել, և լրագրողները բազմաթիվ հարցեր ունեին նրան ուղղված։ Պարզ չէ, թե ինչ շահեց հասարակությունն այս ակցիայից, բայց բազում հարցեր մնացին օդում կախված և չպարզաբանված։ Անշուշտ, Քոչարյանն իր ասելիքը տեղ հասցնելու ձևեր կգտնի, բայց մենք՝ շատ լրատվամիջոցների ներկայացուցիչներս, այլևս հնարավորություն չենք ունենա նրան ուղղել մեր հարցերը, որոնք հաստատապես հաճելի չէին լինելու և շատ մութ հարցերի վրա էին լույս սփռելու»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր