00:00:00

Խորհրդակցություն ոստիկանությունում

01:30, 11 օգոստոս 2018 Ֆոտոշարք

Օգոստոսի 10-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց կենտրոնական ապարատի և տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդրին և հիմնականում դրական գնահատելով օպերատիվ ծառայությունների կատարած աշխատանքը` հանձնարարեց անհետաձգելի միջոցներ ձեռնարկել նախկինում կատարված, ծանր և առանձնապես ծանր, ինչպես և հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Ոստիկանության պետն ընդգծեց ապօրինի ծառահատումների և ապօրինի որսի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` այդ համատեքստում կարևորելով փայտանյութի փաստաթղթավորման ու տեղաշարժի ստուգումները, տարածքների վերահսկման ուժեղացումը և այլն: Վալերի Օսիպյանը հատուկ ուշադրություն հրավիրեց նաև հանգստյան գոտիներում հասարակակական կարգի ապահովման և ծառայությունների օրինականության հսկողության խնդիրներին, քանի որ դա ուղղակիորեն վերաբերում է մեր քաղաքացիների իրավունքներին ու շահերին: Ոստիկանության պետն անդրադարձավ նաև համակարգում ծառայողական և կատարողական կարգապահության ամրապնդման, կադրային քաղաքականության կատարելագործման, կադրային առաջխաղացման օբյեկտիվության ապահովման, ստորաբաժանումների օպտիմալացման և մի շարք այլ խնդիրների: Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաև տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների ընթացքում ոստիկանության աշխատանքին` խորհդակցության մասնակիցներին հանձնարարելով միջոցառումներ ձեռնարկել ընտրացուցակների ճշգրտման, ընտրակեղծարարության ցանկացած դրսևորում բացառելու, հասարակական կարգի ապահովման և այլ առաջնահերթությունների ուղղությամբ: Օրակարգի բոլոր հարցերի առարկայական քննարկումից հետո խորհրդակցության մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարակականներ:
        

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30