00:00:00

Ավագանին բոյկոտում է Արտաշատի ՀՀԿ–ական քաղաքապետին. «Ժողովուրդ»

13:01, 10 օգոստոս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Տեւական ժամանակ է` Արտաշատի քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է: Արտաշատ համայնքի ավագանու 13 անդամներից 9-ը չեն մասնակցում ավագանու նիստերին եւ բոյկոտում են: Նրանք պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը: Արտաշատի ավագանու նիստերն ավելի քան երկու ամիս է` չեն կայանում: Արտաշատի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից պարզ է դառնում, որ այս տարեսկզբից գումարվել է ընդամենը երեք նիստ, որից երկուսը` արտահերթ: Նշենք, որ ներկայիս քաղաքապետը Արարատի մարզում Հանրապետական կուսակցության մարզային կառույցի երիտասարդական թեւի առաջնորդն է: Արտաշատի բնակիչների շրջանում տեսակետ է շրջանառվում, որ Կարեն Բենիամինյանը այս պաշտոնին նշանակվել է Արայիկ եւ Արամայիս Գրիգորյան եղբայրների անմիջական օգնությամբ: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր