00:00:00

Ովքե՞ր են Քոչարյանի համար չստորագրած ՀՀԿ խմբակցության պատգամավորները (լուսանկարներ)

00:22, 08 օգոստոս 2018 Ֆոտոշարք

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ն հրապարակել է  այն պատգամավորների անունները, որոնք ստորագրել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդության համար ներկայացված երաշխավորության տակ։ՀՀԿ-ից, հիշեցնենք ստորագրահավաքին միացել է 41 պատգամավոր: ՀՀԿ-ն խորհրդարանում ունի 51 պատգամավոր: Խմբակցության պատգամավորներից Մանվել Գրիգորյանը կալանավորված է: Ներկայացնում ենք ՀՀԿ խմբակցության այն պատգամավորներին, ովքեր չեն ստորագրել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդության համար ներկայացված երաշխավորության տակ: Բեգլարյան Հակոբ Գրիգորյան Ռաֆիկ Կոստանյան Գեւորգ Հակոբյան Հակոբ՝ Պիվի Հակոբ Մուրադյան  Մուրադ Սարգսյան Ալիկ Սարոյան Սեյրան Ալեքսանյան Սամվել  Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդության համար ներկայացված երաշխավորության տակ ստորագրել են նաեւ ՀՅԴ խմբակցության երեք եւ Ծառուկյան դաշինք խմբակցության մեկ պատգամավոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր